Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Պայթել է բեռնատարի գազի բալոնը

Հուլիս 16, 2010թ. 12:32

Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող «Արսեն Թեւանի» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում նախօրեին` ժամը 21:30-ի սահմաններում, տեղի է ունեցել «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բարձր ճնշման գազի բալոնի պայթյուն:

Պայթյունի հետեւանքով վարորդը` Մարմարաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Գալստյանը, ձախ ձեռքի անդամահատումով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, այնուհետեւ Երեւանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

«Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար»,- հաղորդում են Փրկակար ծառայության մամլո գրասենյակից:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն