Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կժամանի օգոստոսի 18–ին
Հուլիս 16, 2010թ. 17:24
Օգոստոսի 18-ին Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին կմասնակցի նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով Հայաստան կժամանի պաշտոնական այցով։ Ինչպես «PanARMENIAN.Net»-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից, ՌԴ նախագահը ներկա կգտնվի Գյումրիում Պատվո բլրի բացման արարողությանը, որտեղ թաղված են ռուս-թուրքական պատերազմում ընկած սպաները։












