Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Խոսվել է Նուբարաշենի աղբավայրի կառուցման մասին

Հուլիս 16, 2010թ. 18:11

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է  ունեցել խորհրդակցություն` «Աղբահանության և սանիտարական մաքրման  մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման  վերաբերյալ։ Մասնավորապես քննարկվել են  Երևան քաղաքում քաղաքային կոշտ թափոնների կառավարման նպատակով պետություն-մասնավոր փոխգործակցության վերաբերյալ հարցերը։

Այնուհետև միջազգային փորձագետները  ներկայացրել են Երևան քաղաքում աղբահանության և  սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև Նուբարաշենի  աղբավայրի կառուցման  ու շահագործման  խնդիրների  և դրանք միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու իրենց մոտեցումները։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է շահագրգիռ բոլոր  գերատեսչություններին  խորհրդակցության ընթացքում  հնչեցված հարցերը ևս մեկ անգամ քննարկել   և ներկայացնել կառավարության հաստատմանը։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն