Հաջողվել է կանգնեցնել Մեքսիկական ծոց լցվող նավթի հոսքը
Բրիտանական նավթային ВР ընկերությանը հաջողվել է կանգնեցնել Մեքսիկական ծոց լցվող նավթի հոսքը. ինժեներները փորձարկում են վթարային հորատանցքի վրա շաբաթվա սկզբին տեղադրված կափարիչը: Նավթը դադարել է հոսել առաջին անգամ 87 օրից հետո, այսինքն` Deepwater Horizon հորատման սարքի հարթակի վրա տեղի ունեցած վթարի պահից: Կափարիչի փորձարկումը պետք է սկսվեր դեռեւս երեքշաբթի օրը, սակայն այն երկու անգամ հետաձգվել է: Այդուհանդերձ, վթարի հետեւանքները վերացնող գործողության շտաբում զգուշացնում են, որ դեռ շուտ է լավատեսական կանխատեսումների համար: Մինչդեռ ԱՄՆ կոնգրեսականները համաձայնեցրել են մի օրինագիծ, համաձայն որի` BP ընկերությանը յոթ տարվա ընթացքում կարգելվի զբաղվել ԱՄՆ ափերի մոտ շելֆային հորատումով: Բնական ռեսուրսների կոմիտեն քվեարկել է հորատման համար արդեն տրված թույլտվությունների հետկանչի օգտին նաեւ այն ընկերություններից, որոնք ոչ վաղ անցյալում խնդիրներ են ունեցել անվտանգության կանոնների պահպանման հետ: Օրինագիծը ուժի մեջ կմտնի կոնգրեսի երկու պալատների կողմից հաստատվելու եւ ԱՄՆ նախագահի կողմից ստորագրվելու դեպքում:
ArmAr.am












