Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ալմաթիում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ:
Տեղեկացնենք, որ հանդիպմանը` ռուսական ու ֆրանսիական կողմերը ներկայացրել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ընթացել է Ալմաթիում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում: Օրակարգով նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադտկեի ու Իգոր Պոպովի միջը, որից հետո համանախագահները հանդես կգան մամլո ասուլիսով:
Հնգակողմ հանդիպման ավարտից հետո զանգվածային լրատվամիջոցների համար դեռ որևէ հայտարարություն չի արվել: Նախատեսված է նաեւ Նալբանդյանի եւ Մամեդյարովի առանձին հանդիպում:
ArmAr.am












