Գլխավոր » Լրահոս, Հոգևոր, Տարածաշրջան

Պատմական կնունք Չինաստանում

Հուլիս 17, 2010թ. 13:04

2010թ. հուլիսի  9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  օրհնութ-յամբ Չինաստանի հայ համայնքը սեփական հողի վրա ականատես եղավ պատմա-կան կնունքի:

Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգե-շնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանին հատուկ հրավիրել էին` կատարելու մկրտութ-յան խորհուրդը: Այն տեղի ունեցավ Հարավային Չինաստանի Շենզեն քաղաքում` մասնակցությամբ մոտ քառասուն հայորդիների:

Տեղի ունեցավ Ընծայի և Ահարոնի  մկրտությունը` Հարություն և Լիզա Սերտ ամու-սինների զավակների: Հաջողակ գործարարները տարիներ առաջ Ֆրանսիայից էին տեղափոխվել Չինաստան: Չունենալով Հայ եկեղեցի այնտեղ`Սերտ ընտանիքը մը-կրտության առիթով  իրենց օջախը վերածել էր եկեղեցու:

Չինաստաի հայ համայնքը, որ հայտնի է ՉայնաՀայ անունով, նվազ  հայտնի լինելով մյուս հայկական համայնքներից, անցյալ տարիների ընթացքում արդեն իսկ հասել է երկուհարյուրի, որոնք ապրում և սովորում են հիմնականում ծովափնյա քաղաքներում, ինչպիսին են Պեկինը, Շանհայը, Գուանզուն, Շենզենը և Հոնկ Կոնգը: Հայերն այստեղ են եկել Ֆրանսիայից, Ավստրալիայից, Կանադայից, Արգենտինայից, Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից և  Հա-յաստանից: Նրանք ընդգրկված են տարբեր բնագավառներում`նորաձևություն, ոսկու առևտուր, փաստաբանություն…

Չինահայերը տարբեր առիթներով հաճախ  հավաքվում են երկրի տարբեր քաղաք-ներում, և Չինաստանի աննախընթաց տնտեսական վերելքը առիթ է տալիս ենթադ-րելու, որ առաջիկա տարիներին հայ համայնքն այստեղ մեծանալու է:


Դիտել Լրահոս, Հոգևոր, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն