Վիվասել-ՄՏՍ-ն առաջարկում է 5 անգամ ավելի
Հուլիս 19, 2010թ. 10:26
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ փաթեթի բաժանորդները, օգտվելով անսահմանափակ ինտերնետից, կստանան ամսական 5 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 1 ԳԲ-ի փոխարեն:
Այսինքն, բաժանորդները շարունակում են վճարել միևնույն ամսավճարը (8800 դրամ), սակայն տրամադրվող գերարագ ինտերնետի ծավալը հնգապատկվում է:
Ինչպես միշտ, 1 տարով բաժանորդագրվելու դեպքում ՄՏՍ կոնեկտ մոդեմը տրամադրվում է անվճար:












