Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Դավութօղլու. «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի»

Հուլիս 19, 2010թ. 11:03

Davutorlu-1 -Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող զորավարժությունների առիթով Հայաստանի հետ սահմանը չի բացի,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը’ հղում անելով «Anadolu» գործակալությանը։

-Այս թեմայի մասին ես խոսել եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ նշելով, որ սահմանների բացումն այժմ հնարավոր չէ, և ոչ-ոք թող դա չսպասի,-ասել է Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ խոսվում էր ա յն մասին, թե   Թուրքիան չի բացառում 2010թ. սեպտեմբերի 11-17-ը հայ-թուրքական սահմանի մասնակի և ժամանակավոր բացման հնարավորությունը՝ Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում։


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն