Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանցիները շահարկում են

Հուլիս 19, 2010թ. 12:27

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության վերաբերյալ

NalbandyanՀնգակողմ հանդիպումը օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անել, իհարկե, Ադրբեջանի` ադրբեջանական կողմի ապակառուցողական, ինչպես միշտ, դիրքորոշման պատճառով:

Եռանախագահող երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Քուշները եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը հայտարարություն արեցին ղարաբաղյան խնդրի  վերաբերյալ: Ինչի մասին է այս հայտարարությունը: Նախեւառաջ հղում է կատարվում 2009 թ. դեկտեմբեր 1-ին ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ընթացքում արված հայտարարությանը, հղում է կատարվում երեք սկզբունքներին, որի հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը, հայտնի սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն: Հղում է կատարվում լ’Ակվիլայում անցյալ տարի եւ այս տարի Մուսկոկայում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից արված հարյատարություններին եւ դրանց մեջ պարունակվող դրույթներին, եւ ասվում է, որ հենց դրանց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը:

Կարեւոր է, որ նշվում է, որ այս սկզբունքների, այս դրույթների միջեւ չի կարելի գերակայություն կատարել, չի կարելի ընտրովի մոտենալ այս սկզբունքներին եւ դրույթներին: Եթե Ադրբեջանը այս երեք սկզբունքներից կենտրոնում է միայն մեկի` տարածքային ամբողջականության վրա, ապա իրականում խոսքը գնում է երեք սկզբունքների մասին: Եթե Մուսկոկայի վեց դրույթներից ադրբեջանցիները առանձնացնում են միայն մեկը, ասում են այո մեկին, պատրաստ են աշխատել այս առաջարկների հիման վրա, այս սկզբունքների հիման վրա, բայց երբ որ վերադարձվեն  տարածքները: Իրականում իրենք վերցնում են վեցից միայն մեկ դրույթ եւ դա են շահարկում: Եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է. չի կարելի խտրականություն դնել այս սկզբունքների եւ դրույթների միջեւ, չի կարելի ընտրովի մոտեցում ցուցաբերել: Այս բոլոր սկզբունքները մշակվել են որպես ամբողջականություն եւ որպես միասնական առաջարկ:

Երկրորդը.  այս հայտարարության մեջ նորից շեշտվում է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր կատարվեն: Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ հրաժարվում է հրադադարի ամրապնդումից: Եռանախագահող երկրները եւս մեկ անգամ շեշտեցին դրա անհրաժեշտությունը, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի կարգավորման համար:

Այս հայտարարության մեջ նաեւ նշվում է հունիսի 18-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքի մասին եւ նաեւ այլ գործողությունների, այլ քայլերի, որոնք արվում են Ադրբեջանի կողմից: Կարծեմ` այստեղ բոլորի համար ակնհայտ է` ում մասին է խոսքը գնում, որովհետեւ խոսվում է հրահրիչ հայտարարությունների մասին, որոնք սրում են իրավիճակը, եւ որոնք չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը:

ArmAr.am


Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն