Նազարբաեւը քննադատել է Եվրամիությանը
Հուլիս 19, 2010թ. 12:48
Ղազախստանի նախագահ Նազարբաեւը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է Եվրամիությանը Nabucco գազամուղի կառուցման հարցում անգործության համար: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ղազախստանը պատրաստ է մասնակցել ծրագրում: Նա ասել է նաեւ, որ այն բանի համար, որպեսզի Ղազախստանը մասնակցի Nabucco-ին, անհրաժեշտ է կամ շարունակել գազամուղը Կասպից ծովի հատակով, կամ Կասպից ծովի ղազախական ափին կառուցել գազավերամշակման գործարան: Նա հիշեցրել է նաեւ, որ գազով հարուստ Թուրքմենստանը հայտարարել է ծրագրին մասնակցելու իր պատրաստակամության մասին, սակայն այս խնդրի լուծում չի տեսնում:
ArmAr.am












