Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վրաստան, Տնտեսություն, Քաղաքականություն

Սահակաշվիլին ու Ալիևը խոսել են Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նոր երկաթուղու շինարարություն մասին

Հուլիս 19, 2010թ. 13:39

SahakashviliԵրեկ Վրաստան է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այցի շրջանակներում Բաթումի նորակառույց Sheraton հյուրանոցում տեղի ունեցան կառավարական երկու պատվիրակությունների բանակցությունները:

Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարությունում «Կոմերսանտ» թերթի աղբյուրը, բնակցությունների ընթացքում մի շարք ոլորտներում կողմերը պայմանավորվածությունների են հասել: Մասնավորապես`պայմանավորվածություն է ձեռք բերվել Միջին Ասիայից Թուրքիա և Եվրոպա համատեղ տարանցիկ փոխադրման հանձնաժողովի ստեղծման մասին, ինչպես նաև` Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նոր երկաթուղու շինարարությունն արագացման վերաբերյալ: Ադրբեջանը նաև պատրաստակամությունն է հայտնել Վրաստանի տարածքով Թուրքիա էլեկտրաէներգիա ներկրման նպատակով իրականացնել 500-կիլովատանոց էներգահաղորդիչ գծի շինարարությունը: Նշվել է, որ ադրբեջանական ընկերությունների միջոցով Վրաստանի գազաֆիկացումը կհասնի 75%-ի` ներկայիս 46-ի փոխարեն:

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևը հաստատել է, որ ադրբեջանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Վրաստանի գազաֆիկացմանը, որպեսզի «այդ երկրի բնակիչներն էժան գազ ստանան»: Նախարարը նաև ասել է, որ կողմերը «մոտ են կանգնած երկու երկրների էներգահամակարգերի միավորման մասին որոշմանը»: Նախագահները, իրենց հերթին, հաստատել են Սև ծովի ափամերձ շրջանում Արևելյան Եվրոպա, մասնավորապես`Ռումինիա ներմուծման համար ադրբեջանական գազի վերամշակման գործարանի կառուցման վերաբերյալ:

Համատեղ մամլո ասուլիսին Միխեիլ Սահակաշվիլին նշել է Ադրբեջանի նախագահի այցի կարևորության մասին` ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները «համարյա համադաշնային են»:

«Այսօր մենք ուս ուսի ենք գնում Ադրբեջանի հետ: Մենք մեկը մյուսի շարունակությունն ենք, իսկ մեր հարաբերությունները ոչ թե զուտ դաշնակցային և գործընկերային են, այլ` համարյա համադաշնային»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վրաստան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն