Երևանի մամուլի ակումբը 15 տարեկան է
Այսօր Երևանի մամուլի ակումբը նշեց իր հիմնադրման 15 -ամյակը: Ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը ասաց որ 15-ամյակը հոբելյանական չի համարում, դրա համար էլ այդքան մեծ շուքով չեն նշում:
«Մենք առաջիկայում շատ լուրջ անելիքներ ունենք, մեծ շուքով կնշենք 20-ամյակը: Մենք, իհարկե, չենք հասել բոլոր այն նպատակներին, որոնք դրված են մեր առջև, սակայն համոզված ենք, որ դրանց հասնելու համար ճիշտ ուղղու վրա ենք»,- ասաց նա` հավելելով, որ մինչ այժմ կան խնդիրներ. իրենք բավարարված չեն խոսքի ազատության մակարդակով, ԶԼՄ-ները կարգավորող օրենսդրությամբ և այլն:
Բորիս Նավասարդյանը հայտնեց, որ իրենք հստական նշաձողեր են մատնանշել, որպեսզի այդ վերոնշյալ խնդիրներն էլ ավելի հեշտ լուծվեն:
Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև Երևանի մամուլի ակումբի տարեկան մրցանակաբաշխությունը: Երևանի մամուլի ակումբի տարեկան մրցանակներին արժանացան` «Lragir.am» ինտերնետային հրատարակության թղթակից Սիրանույշ Պապյանը`հարցազրույցներում թեմաների և կարծիքների բազմազանության համար, Հարություն Այվազյանը`երաժշտական ռադիոեթերում գեղագիտական արժեքների պահպանման համար, իսկ Զավեն Խաչիկյանը արժանացավ կյանքից անժամանակ հեռացած անվանի ֆոտոլրագրող, ԵՄԱ հիմնադիր անդամ Ռուբեն Մանգասարյանի անվան հատուկ մրցանակաին`«543210» գիրք-ալբոմի համար:












