Ադրբեջանի տարածքով` սպառնալիք Իրանին
Հուլիս 19, 2010թ. 14:09
Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից` Իրանի Արդեբիլ նահանգի, ազգաբնակչությունն անհանգստացած է, որ հրեաները Ադրբեջանի տարածքից սպառնում են իրենց բնապահպանական անվտանգությանը:
«Հրեաները Ադրբեջանի Հանրապետության տարածքում լայնածավալ հողատարածքներ են գնել, և հաշվի առնելով վերջիններիս թշնամական վերաբերմունքն իրանցիների հանդեպ, ապագայում հնարավոր է, որ ադրբեջանական տարածքներից տարատեսակ գյուղատնտեսական հիվանդություններ տարածեն դեպի իրանական տարածք»,- նշված է կայքում:
Արդեբիլ նահանգը Իրանի առանցքային գյուղատնտեսական շրջաններից է, որի բնակչության ավելի քան 40 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ: Ադրբեջանի հետ ունի մոտ 380 կմ ընդհանուր սահման:












