Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«ԵԱՀԿ-ն պետք է միակողմանիորեն ճանաչի Արցախի Հանրապետությունը, եթե…»

Հուլիս 19, 2010թ. 14:34

«Հայաստանը, որ նախաձեռնողական քաղաքականություն վարեց հայ–թուրքական հարաբերությունում, շահեկան դուրս եկավ այդ գործընթացից, ուստի կարող է նախաձեռնող լինել նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցում»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Իսկ  ի՞նչ է հասկանում  Ս. Գրիգորյանը` նախաձեռնողական քայլեր ասելով. Ըստ նրա, ներկա անվստահության մթնոլորտում խնդրի լուծումը դառնում է անհնար, հետևաբար, Հայաստանը կարող է հանդես գալ կոնկրետ առաջարկությամբ.«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն առաջարկելով անվստահության մթնոլորտը փոխելու խնդիրը բանակցություններում դարձնել քննարկման առարկա»։

Քաղաքագետը Հայաստանի համար շահեկան է համարում Մադրիդյան սկզբունքները, ինչպես նաև Օբամա–Սարկոզի–Մեդվեդև հունիսյան հայտարարությունը և կարծում է, որ Հայաստանը պետք է առաջարկի, որ Ադրբեջանն ստորագրի այդ փաստաթղթերի տակ, որպեսզի հետագայում հետ չկանգնի պայմանավորվածություններից։ «Հայաստանը նաև պետք է առաջարկի. եթե Ադրբեջանը հետ կանգնի իր պայմանավորվածությունների` թեկուզ մեկ կետից, համանախագահող երկրները պետք է սկսեն միակողմանիորեն ճանաչել Արցախի Հանրապետությունը»։

«Դա հայտնի մեխանիզմ է, ես նոր բան ձեզ չեմ ասում, այն կիրառվեց Կոսովոյում»,– հայտարարեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ այդ մեխանիզմը պաշտպանական մեխանիզմներից մեկն է։

«Հարավկովկասյան տարածաշրջանի դերը բավական աճել է. այն հետաքրքիր է աշխարհի համար տարբեր պատճառներով` թե’ նավթային ու գազամուղային հարցերի հետ կապված, նաև այն, որ որոշ հարցեր չեն լուծվել տարածաշրջանում և այլն, և դրա արտահայտությունն այն է, որ տարբեր երկրների նախագահները պարբերաբար այցելում են տարածաշրջան»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետը կրկին կոչ արեց ՀՀ իշխանություններին` նախաձեռնողական լինել Արցախի հիմնահարցի կարգավորման գործում:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն