Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Կգործի Հառիճավանքի հոգևոր դպրանոցը

Հուլիս 19, 2010թ. 16:32

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ առաջիկա ամիսներին կսկսի գործել Հայաստանի երրորդ հոգևոր ուսումնական հաստատությունը` Հառիճավանքի հոգևոր դպրանոցը:
Հառիճավանքի հոգևոր դպրանոցը հայտարարում է ընդունելություն 2010-2011 ուս. տարվա համար: Հառիճավանքի հոգևոր դպրանոց կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 21 տարեկան քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և որոնք հաջողությամբ կհանձնեն ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից.
1. Հայոց լեզու (գրավոր, հարցարան),
2. Հայ գրականություն (բանավոր),
3. Հայոց պատմություն (բանավոր),
4. Երաժշտություն (երգեցողություն, լսողական ընդունակություն, ռիթմի զգացողություն),
5. Օտար լեզու (անգլերեն` ստուգարք):
Նախքան քննությունները դիմորդները տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան հետևյալ նյութերի շուրջ.
1. Սուրբ Գրքի իմացություն,
2. Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
3. Եկեղեցական փորձառություն,
4. Ինքնարտահայտվելու կարողություն:
Դիմումները և ներքոհիշյալ փաստաթղթերը պետք է անձամբ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն`
1. Դիմում
2. Միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական
3. Բնութագիր (դպրոցի տնօրենից)
4. Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը)
5. Բժշկական վավերացման տեղեկանք (086 ձև)
6. Երկու լուսանկար 3 X 4 չափի
7. Անձնագրի պատճեն
8. Ինքնակենսագրություն
9. Երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգևոր հովվից
10. Տեղեկանք բնակավայրից
11. Մկրտության վկայական
Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակիից, հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 21-ը, ժամը 10:00-16:00 (շաբաթ օրը մինչև ժամը 13:00):
Հասցե` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան (հեռախոս /010/ 517-185, /010/ 517-180):

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն