«Երևան ջուրը» տեղեկացնում է
Հուլիս 19, 2010թ. 16:36
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Տիգրան Մեծի փ. 18-46, 31-53, Խորենացի փ. 30-112, 29-51, Նար-Դոսի փ. 1-28 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:












