Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արմեն Մարտիրոսյանը հակադարձում է Տեր-Պետրոսյանին

Հուլիս 19, 2010թ. 17:34

Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում հնչեցրած իր ելույթում ասել էր, թե.«Առանց Արցախյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ հակադարձելով   Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ասել է: Առանց Արցախյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման էլ Հայաստանը կարող է զարգանալ թե՛ անվտանգության տեսանկյունից, թե՛ տնտեսապես, թե՛ նաեւ ժողովրդագրական վիճակի բարելավման առումով, եթե երկրում ձեւավորվի ժողովրդի իշխանություն: Նրա խոսքով՝ տնտեսական զարգացումն ու ժողովրդագրական վիճակի բարելավումը կարող են բերել Արցախյան հիմնախնդրի խնդրի լուծման, եւ որոշակի դրական ազդեցություն ունենալ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում:

«Տնտեսական զարգացումը ենթադրում է տնտեսական ազատ մրցակցություն, ժողովրդագրական վիճակը ենթադրում է առաջին հերթին երկրում սոցիալական արդարություն, եկամուտների համաչափ  բաշխվածություն, այդ թվում եւ պետբյուջեում, որը ժողովրդագրական առումով այնպիս իրավիճակ է ստեղծում, որի արդյունքում արտագաղթը նվազում է»,-նշեց պատգամավորը:

Նա նաեւ հավելեց, որ երկրում շատ բան կարող է փոխվել, եթե իսկապես ունենանք ժողովրդի կողմից ձեւավորված քաղաքական համակարգ:

Իսկ թե ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը նման հայտարարություն արել, Մարտիրոսյանը նկատեց.«Քանի որ այսօրվա իրականության հիմքերը գալիս են դեռեւս 90-ականներից, ապա Տեր-Պետրոսյանն այս կարծիքն է հայտնել նաեւ ելնելով այդ հանգամանքից, որ ինչ իշխանություն էլ լինի, մեկ է՝ որեւէ բան փոխել հնարավոր չի լինելու: Իսկ ես պնդում եմ, որ հնարավոր է փոխել՝ առանց ԼՂ խնդրի լուծման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն