Lիազորել են Թեհրանին շարունակել ուրանի հարստացումը
Հուլիսի 18-ին Իրանի խորհրդարանականներն օրինագիծ են ընդունել, որով լիազորում են Թեհրանին շարունակել ուրանի հարստացումը մինչեւ 20%, անտեսելով արեւմուտքի` այդ աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ խստացող ճնշումը:
«Դիմագրավում ամերիկյան եւ բրիտանական խարդավանքներին միջուկային ձեռքբերումները պաշտպանելու համար» անվանմամբ օրինագծում նշված է, որ Իրանը նույնպես «պատասխան քայլեր» է ձեռնարկում իր նավերի հետախուզման եւ միջազգային օդանավակայաններում իրանական ինքնաթիռներին վառելիք տրամադրել մերժելու դեմ:
«Եթե օրինագիծը վերջնականապես ընդունվի, ապա Ատոմային էներգիայի կազմակերպությունը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել բժշկական նպատակներով օգտագործվող ուսումնական ռեակտորի աշխատանքների համար անհրաժեշտ 20%-ով հարստացված վառելիք արտադրելու եւ մատակարարելու համար»: Հայտնում է Fars News գործակալությունը:
ArmAr.am












