Գլխավոր » TOP, Լրահոս, Տնտեսություն

ՀՀ վարչապետ Սարգսյանն ընդունել է ԵՀ ներկայացուցիչ Վիգանդին

Հուլիս 19, 2010թ. 19:43

Tigran-EHՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր դեպարտամենտի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդին։ Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը։

Ողջունելով հյուրերին` վարչապետն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի կարևորությունը բարեփոխումների իրականացման գործում։

Զրուցակիցները քննարկել են «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում պետական մարմինների զարգացման համապարփակ ծրագրի իրականացման մանրամասներ։ Այդ համատեքստում կարևորվել է կարողությունների զարգացման ուղղությամբ ՀՀ-ում ԵՄ Խորհրդատվական խմբի արդյունավետ գործակցությունը ՀՀ պետական գերատեսչությունների հետ, ինչը կնպաստի կառավարման համակարգում բարեփոխումների հաջող իրականացմանը ու  վարչարարության արդյունավետության բարձրացմանը։

Գունար Վիգանդը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի ողջույնները և հրավիրել է վարչապետին այցելել Բրյուսել` Եվրոպական հանձնաժողով։

ArmAr.am


Դիտել TOP, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն