Ցանկալին իրականության տեղ
Հուլիս 19, 2010թ. 20:49
Ամերիկյան Foreign Policy թերթի լրագրողը գրում է Չինաստանի եւ Հնդկաստանի համագործակցության ու հնարավոր մրցակցության մասին:
Հոդվածագիրն առաջ է քաշված այն վարկածը, թե Պեկինի եւ Նյու Դելիի միջեւ սպասվում է սառը պատերազմ, ընդհուպ մինչև` միջուկային մրցավազք: Չնայած նրան, որ, ինչպես թերթն է գրում, երկու երկրները հայտարարում են սերտացող համագործակցության մասին: Թերթի տեղեկացմամբ, Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ առեւտուրը կազմում է տարեկան 60 միլիարդ դոլար:
Հեատքրքիրն այն է, որ հոդվածագիրը, առանց անհրաժեշտ հիմնավորման, հանգում է այսպիսի եզրակացության. «Այնուամենայնիվ Չինաստանի եւ Հնդկաստանի մրցակցությունը եւ մրցավազքը շահավետ չեն աշխարհի համար»:
ArmAr.am












