Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

«Հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են»

Հուլիս 20, 2010թ. 11:02

Ժնևում` Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի խորհրդարանի ղեկավարը փաստեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այս համատեքստում կարեւորվեց  2009 թ. սեպտեմբերին Իրան կատարած ԱԺ նախագահի այցի ընթացքում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց երկու խորհրդարաններում բարեկամության պատգամավորական խմբերի    գործունեությունը, որոնց փոխայցելություններն աշխուժություն և նոր լիցք են հաղորդում  միջխորհրդարանական կապերին: ԱԺ նախագահի խոսքով` երկու երկրների համագործակցությունը զգալի ներուժ ունի նաև տնտեսական բնագավառում: Երկու բարեկամ երկրների միջեւ միջխորհրդարանական կապերը ավելի խորացնելու  և զարգացնելու նպատակով Հովիկ Աբրահամյանը Ալի Լարիջանիին հրավիրեց  Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Կողմերը կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցությունը եւ երկուստեք նշեցին, որ տարածաշրջանային հակամարտությունների և ճգնաժամերի ընթացքում Հայաստանի և Իրանի  իշխանություններն աչքի են ընկել հավասարակշռված և շրջահայաց մոտեցումներով: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրին: Երկու խորհրդարանների նախագահները շեշտեցին, որ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն