Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Տիգրան Խզմալյանը հիասթափված է Լեւոն Տեր-Պետրոսյանից

Հուլիս 20, 2010թ. 12:16

Tigran Xzmaljan«Կապիտալ» թերթում տված հարցազրույցում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը խոսելով ՀՀՇ 16- րդ համագումարի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին` նշել է. «…Վախենում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայոց պատմության մեջ մնա «Սերգո ջան, լավ չես ապրելու, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի» չարաբաստիկ նախադասությամբ, որն ասված էր կիսակատակ տոնով։ Ցավոք, տարիներ անց մենք տեսանք, որ նախադասության մեջ լրջության մասն ավելի շատ էր, քան կատակը։ Հերքել, որ մեր զարգացումը կախված է արցախյան հարցից, անիմաստ է, քանի որ դա նույնն է, թե հերքես, որ Արաքս և Կուր գետերը լցվում են Կասպից լիճ։ Սակայն այս ամենը բավական տխուր է և տխուր է ոչ թե Հայաստանի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի համար։…Ես զարմացել էի, երբ 2007թ. քաղաքական դաշտ վերադարձած Տեր-Պետրոսյանը խոսեց ավելի ժողովրդավարական և ժողովրդական դիրքերից։ Ես սխալվեցի, սխալվեցի հազարավոր մարդկանց նման, որոնք հավատացել էին նրան։ Այս ամենի մեջ ինձ անհանգստացնում է նաև այն, որ Տեր-Պետրոսյանը խոսում է իրապաշտության մասին, իսկ ես կարծում եմ, որ այն, ինչ նա համարում է իրապաշտություն, սովորական քաղքենիություն է՝ քաղաքական քաղքենիություն»։


Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն