Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կառավարությունում քննարկվել է գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը

Հուլիս 20, 2010թ. 16:42

Tigran SArgsja-NstazԱյսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Փաստաթղթում ներկայացվում են ագրարային քաղաքականության հիմնական ուղղու­­թյուն­ները և դրանց իրականացումն ապահովող միջոցառումները։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ գյուղա­տնտեսության 2010-2020 թվա­­կան­ների կայուն զարգացման ռազ­մավարության և դրա կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ՀՀ նախարարությունների,  շահագրգիռ մարմինների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիտողությունները և առաջարկությունները։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը զեկուցել է, որ փաստաթուղթը լրամշակվել է ներկայացված առաջարկություններով, և կատարված փոփոխությունները համաձայնեցվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման հարցի շուրջ։ Կառավարության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին է ներկայացրել  Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) կողմից իրականացվելիք «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը»` կարևորելով դրա նշանակությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում։

Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել ռազմավարության վերաբերյալ վերջնական առաջարկությունները և դիտողությունները։
ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն