Գլխավոր » TOP, Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Արևմուտքը Իրանում փնտրում է արևմտամետ գործիչի

Հուլիս 20, 2010թ. 17:26

Iran-AMN-zaxrankarԼեհական «Rzeczpospolita» լրատվամիջոցը գրում է.«Արեւմուտքը իրանական միջուկային ծրագիրը համարում է ամենալուրջ համաշխարհային սպառնալիքը: Երբ իրանական ընդդիմության առաջնորդը քննադատում է այդ դիրքորոշումը, ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրան: Սակայն 2009-ի հուլիսին Միր Հոսեյն Մուսավիի  հայտարարություններին սկսել է լրջորեն անդրադառնալ արեւմտյան մամուլը, քանի որ  հույս կար, որ Իրանը այդպիսով կարող է թեքվել դեպի Արեւմուտքը»:

Հոդվածագիրը, միաժամանակ, նկատում է, որ դժբախտաբար, իրանցիների ճակատագիրը աշխարհին չի հետաքրքրում, իսկ Իրանը վերածվել է մի քննադատական թիրախի` աշխարհի տարբեր ատյանների կողմից:

Թերթը եզրահանգում է.«Անհրաժեշտ է պատրաստ լինել նոր միջուկային պետության ի հայտ գալուն, ամրապնդել հակահրթիռային պաշտպանությունը, ներդրումներ կատարել զինված ուժերի մեջ, ինչպես նաեւ աջակցել Իրանի ընդդիմությանը, քանի որ այն, ի տարբերություն Ահմադինեժադի,  ավելի հակված է դեպի Արեւմուտք»:

ArmAr.am


Դիտել TOP, Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն