Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Բարեկամության խումբ` Հունաստանի խորհրդարանում

Հուլիս 21, 2010թ. 10:04

Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է  երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը և հետագա խորացումը` նշելով, որ միջխորհրդարանական շփումները բավարար մակարդակի վրա չեն և զարգացման մեծ ներուժ ունեն: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց  աշխուժացնել Հայաստանի և Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները`  ապահովելով դրանց շարունակական բնույթը, ինչպես նաև ակտիվացնել պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:  Հովիկ Աբրահամյանը կարևոր համարեց նաև տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը:

Պարոն Պետսալնիկոսը նույնպես կարեւորեց երկու խորհրդարանների միջեւ գործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը եւ նշեց, որ Հունաստանի խորհրդարանում ստեղծվել է Հունաստան-Հայաստան  բարեկամության խումբ: Նա վստահություն հայտնեց, որ խմբի գործունեությունը էապես կնպաստի միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը: Հունաստանի խորհրդարանի նախագահը վերահաստատեց Հունաստան պաշտոնական այց կատարելու ԱԺ նախագահին իր հրավերը, ընդգծելով որ այն կարեւոր քայլ կլինի միջպետական հարաբերությունների խորացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն