Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ուրուգվայը առաջին երկիրն էր, որ պաշտոնապես դատապարտեց Հայոց մեծ եղեռնը

Հուլիս 21, 2010թ. 10:15

Ուրուգվայի  Գլխավոր Ասամբլեայի եւ Սենատի նախագահ Դանիլո Աստորիի  հետ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց,որ երկու երկրների միջև հարաբերությունները մշտապես ունեցել են դրական ընթացք եւ բոլոր նախադրյալները կան  հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հովիկ Աբրահամյանը շեշտեց միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման կարևորությունը: Հայ-ուրուգվայական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում առաջնային խնդիրներից համարվեց  իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Կարևորելով ՈւԱՀ-ում ազդեցիկ հայ համայնքի դերը` ԱԺ նախագահը  գոհունակություն հայտնեց հայերի հանդեպ ՈւԱՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության համար: Հաշվի առնելով միջազգային կազմակերպություններում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորեց հարաբերությունների հետագա ակտիվացումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Ուրուգվայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման համար եւ նշեց, որ Ուրուգվայը առաջին երկիրն էր, որ պաշտոնապես դատապարտեց Հայոց մեծ եղեռնը:

Ուրուգվայի  Գլխավոր Ասամբլեայի եւ Սենատի նախագահ Դանիլո Աստորին նույնպես անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը եւ միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությունը

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն