Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ֆորստեր-Վաննինի.«Շվեյցարիան կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության խորացումը»

Հուլիս 21, 2010թ. 10:40

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահ տկն. Էրիկա Ֆորստեր-Վաննինիի հետ:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ բազմաբնույթ համագործակցության ամրապնդումը: Նշվեց, որ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բավական դինամիկ կերպով, ձևավորվել է բովանդակալից և բավականին ընդգրկուն օրակարգ:

Հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար Հովիկ Աբրահամյանը կարևորեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ գոհունակություն արտահայտեց վերջին երկու տարիներին միջխորհրդարանական կապերի խորացման կապակցությամբ, ինչը պայմանավորված է նաև երկու խորհրդարաններում գործող բարեկամության պատգամավորական խմբերի ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեությամբ: Նա շնորհակալություն հայտնեց 2003 թ. դեկտեմբերի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից բանաձևի ընդունման համար:

Էրիկա Ֆորստեր-Վաննինին շեշտեց, որ Շվեյցարիան մեծապես կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության խորացումը: Նա նշեց, որ այսուհետ եւս Շվեյցարիայի և Հայաստանի խորհրդարանների միջև արդյունավետ և անկեղծ համագործակցությունը կշարունակի խորանալ և ընդլայնվել: Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահի խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց  հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը եւ  արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Նա նշեց, որ ի տարբերություն Հայաստանի Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, ինչը եւ խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն