Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Վարչապետ Սարգսյանը ՀԲ-ի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտի հարցեր

Հուլիս 21, 2010թ. 11:51

Tigran Sargsjan-HBՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին։ Մասնավորապես, քննարկվել  են հանքարդյունաբերության ոլորտում առաջարկվող  հարկման ռեժիմի մանրամասներ։ Ընդգծելով հարցի կարևորությունը` վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն