Թուրքիայի հերթական ռեվերանսը` եղբայրական Ադրբեջանի նկատմամբ
Սեպտեմբեր 25, 2009թ. 14:06
Հոկտեմբերի երկուսից երեքը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատրաստվում է մեկնել Նախիջևան: Նույն ընթացքում Բաքու կմեկնի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը:
Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրման նախօրեին նախատեսված այս այցերը նպատակ են հետապնդում հստակություն մտցնել թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Անգամ թուրքական ԶԼՄ-ն են արձանագրում, որ Թուրքիայի կառավարությունն իր այս քայլով ի ցույց է դնում իր եղբայրական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ:
ArmAr.am












