Բեռնար Ֆասիեն լքում է իր պաշտոնը
Հուլիս 21, 2010թ. 13:21
Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հեռանում է իր պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրները:
Հաղորդվում է, որ Ֆասիեն կլքի իր պաշտոնը մինչեւ այս տարվա վերջ: Նոր համանախագահի անունը չի հաղորդվում:
ArmAr.am












