Ասիայի երկրների էկոնոմիկան ավելի արագ է վերականգնվում
Զարգացման ասիական բանկի (ԶԱԲ) վերլուծաբանները հանգել են այն եզրակացության , որը Ասիայի երկրների էկոնոմիկան սպասվածից ավելի արագ է վերականգնվում:
Ըստ կանխատեսումների ` 2010 թվականին Ասիայի երկրների համախառն ներքին արդյունքը կաճի 7,9 տոկոսով, այլ ոչ թե 7,5 տոկոսով, ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր:
Ի դեպ, խոսքը տարածաշրջանի բոլոր երկրների մասին է, բացառությամբ Ճապոնիայի:
Բանկի կարծիքով` «ներկայում ամենից արագ զարգանում են Հարավարեւելյան Ասիայի երկրները:
(ԶԱԲ) -ի զեկույցում ասված է, որ կանխատեսման բարելավման հիմք են դարձել «սպառողների պահանջարկի աճը եւ արտահանության ծավալների մեծացումը»: «Զգալի դեր են խաղացել նաեւ ազգային էկոնոմիկաների խթամանն ուղղված բազմաթիվ այն միջոցները, որ ձեռնարկել են ասիական շատ երկրների կառավարություններ»,- նշում են փորձագետները:
ArmAr.am












