Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Սյունեցի 50 երեխա կհանգստանա Վայոց Ձորի բարեգործական ճամբարում

Հուլիս 21, 2010թ. 14:19

Այս տարի եւս սյունեցի վիրավոր եւ զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների 8-13 տարեկան 50 երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Վայոց Ձորի Հերմոն գյուղի մոտ գտնվող «Սիրանույշ» բարեգործական ճամբարում:

Այն գործում է 1993թ.-ից, ամերիկահայ բարերար Անուշ Մաթեւոսյանի եւ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի օրհնությամբ: Սյունեցի երեխաների հետ «Սիրանույշում» իրենց հանգիստը կանցկացնեն նաեւ «CASP» ծրագրում ընդգրկված 10-15 տարեկան ծնողազուրկ երեխաներ Ջավախքից եւ Շիրակի մարզից: Երեխաները օգոստոսի 5-25-ը կմասնակցեն բազմաթիվ ուսուցողական, գեղագիտական, մարզական եւ ճանաչողական միջոցառումների: Օրվա մեջ նրանք կստանան 4 անգամյա սնունդ:

Միաժամանակ կապահովվի նրանց բուժսպասարկումը: Ըստ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության` սյունեցի երեխաներին ճամբար տեղափոխումն իրականացվելու է ավտոբուսներով` համայնքապետարանների միջոցներով: Երեխաները ճամբար կհասնեն դաստիարակի, բուժքրոջ եւ պետավտոտեսուչի ուղեկցությամբ: Ի դեպ` անցած տարի սյունեցի երեխաները եւ այնտեղ աշխատանքի տեղավորված ծնողները ճամբարից վերադարձել են մեծ գոհունակությամբ:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն