Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Վարչապետը հանդիպել է դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հուլիս 21, 2010թ. 17:05

Tigran SArgsyan-DonorՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ողջունելով ներկաներին` վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները հստակեցնելու համար։

Հայաստանի և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Նա ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայությունները և անդրադարձել դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ըստ ոլորտների իրականացվող ծրագրերին։

Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել հանդիպումների պարբերական անցկացման կարևորությունը։

Հաջորդիվ` մտքերի փոխանակման ընթացքում, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։  Մասնավորապես, անդրադարձ է արվել  համագործակցության ծրագրերի համար միասնական տեղեկատվական բազայի ձևավորման և դոնոր կազմակերպությունների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության համակարգման հարցերին։

Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը զբաղվել ՀՀ կառավարություն-դոնոր-կազմակերպություններ համագործակցությանը նվիրված կայքի ստեղծմամբ, որը պարունակելու է տեղեկատվություն համատեղ իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Որոշվել է նման ձևաչափով հանդիպումներն անցկացնել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն