Գլխավոր » Լրահոս

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքը Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ

Հուլիս 21, 2010թ. 17:11

Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան մասին:

Կյանքից հեռացավ հայկական բժշկական գիտության երախտավորը, մանկավարժը, հասարակական գործիչն ու առողջապահության կազմակերպիչը:

Էմիլ Գաբրիելյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլև մարդկային կարևոր առաքինություններով: Նրա անուրանալի վաստակն ու մեծ ներդրումը գնահատված են թե՛ պետության, թե՛ մասնագիտական հանրության կողմից: Մեծ մարդն ու գիտնականը վայելում էր ոչ միայն իր գործընկերների, այլև շատերի հարգանքն ու համակրանքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից ցավակցում եմ ականավոր Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և սաներին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն