Ադրբեջանը պահանջել է «ARTE TV»–ի եթերից հանել Արցախի մասին ֆիլմը
Հուլիս 21, 2010թ. 18:39
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատնից ադրբեջանական լրատվամիջոցներին հաղորդել են, թե գերմանա-ֆրանսիական «ARTE TV» հեռուստաընկերությունն իր եթերում, ինչպես նաև պաշտոնական կայքէջում, ցուցադրել է «Haut Karabagh: Gomchassar» ֆիլմը ղարաբաղյան և հայ-ադրբեջանական հակամարտության պատճառների ու պատմության մասին։
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունն այս ամենի հետ կապված՝ բողոք է ուղղել «ARTE TV» հեռուստաընկերության փոխնախագահի դեմ։ Դեսպանատունը ֆիլմի հեղինակին և հեռուստաալիքի լրագրողներին առաջարկել է այցելել Ադրբեջան և «առանց կրքերի», «միայն փաստերի հիման վրա» ֆիլմ նկարել ղարաբաղյան հակամարտության մասին։
ArmAr.am












