ՀՌԱՀ-ը նիստ կգումարի
Հուլիս 22, 2010թ. 11:32
Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթն հայտարարելուց հետո գումարելու է իր առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց` ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթներ հայտարարելու մասին:
Հիշեցնենք, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, ՀՌԱՀ-ը հուլիսի 20-ին հայատարարել էր մրցույթ ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման համար:












