Գլխավոր » Լրահոս

40 մլն դրամի մարդասիրական օգնություն Ղրղզստանին

Հուլիս 22, 2010թ. 12:28

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարդասիրական օգնության կարգով 40 մլն դրամ կտրամադրվի Ղրղզստանին: Ինչպես այսօր կայացած Կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Ղրղզստանի հանրապետությունը դիմել է հիմնականում ԱՊՀ երկրներին, որպեսզի հնարավորության չափով հատկացնեն ֆինանսական, տեխնիկական օգնություն: «Արձագանքելով այդ խնդրին` որոշում ենք աջակցել Ղրղզստանին: Սա այս տարվա մեր երրորդ նման օգնությունն է: Մինչ այս, մենք աջակցել ենք Հայիթիին, Տաջիկստանին»,-ասաց վարաչապետ Տիգրան Սարգսյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն