Հավանություն է ստացել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը
Հուլիս 22, 2010թ. 13:39
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել քրեական պատասխանատվությունը արդարադատության իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար։ Նույն օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը նույնպես ստացել է կառավարության հավանությունը։ Դրանով մասնավորապես առաջարկվում է ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 20 տարին, հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս` 22 տարին, իսկ դատավճիռների համակցության դեպքում` 25 տարին։
ArmAr.am












