Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Քննարկել են Երեւանում Արիական Տաճար կառուցելու և այլ հարցեր

Հուլիս 22, 2010թ. 13:42

2010թ. հուլիսի 21-ին, ժ. 21:00-ին ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կայացավ Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդ­լայնված ժողովը:

Քննարկվեցին Քրմական դասի ձեւավորման ընթացքը, Երեւանում Արիական Տաճարի կառուցման համար կատար­վող աշխատանքները, հայ-արիական տեսության միջազգայնացման հարցերը եւ Հայոց հավատի (հեթանոսության) ծավալման հեռանկարները:

Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդլայնված ժողովը ղեկավարում էր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Բացի Խորհրդի անդամներից, ներկա էին նաեւ քրմի մի շարք թեկնածուներ, ովքեր նախապատրաստվում են Հայոց հավա­տի քրմերը դառնալու:

ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց Քրմական դասի ձեւավորման նպատակով արված քայլերը, քրմի թեկնածուների հա­վակնորդներին եւ նշեց, որ Հոգեւոր Խորհրդի հաստատմանն են ներկայացված քրմի թեկնածուներ Երեւանից, Աբով­յանից, Չարենցավանից, Գյումրիից, Վանաձորից, Ալավերդուց, Արարատից, Կապանից, Ստեփանակերտից եւ Ա­խալքալաքից:

Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ բացի այս ընդլայնված հանդիպումից, եղել են նաեւ առանձին հանդիպումներ քրմի թեկնածուների հավակնորդների հետ, ովքեր նույնպես կներկայացվեն Խորհրդին:

Մանրամասներ հաղորդվեցին մայրաքաղաքում Արիական Տաճարի կառուցման հարցով: Քննարկվեցին նաեւ հա­մաարիականության շրջանակներում այլ ազգերի ներկայացուցիչների հետ հանդիպումների եւ կապերի ամրապնդ­մանն ուղղված խնդիրներ:

Հոգեւոր Խորհրդի պատասխանատու խումբը ներկայացրեց Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում Հայոց հավատի (հեթանոսության) ծավալման գործըւնթացը:

ՀԱՄ Հոգեւոր Խորհուրդը քննարկեց նաեւ ներազգային մի շարք խնդիրներ’ կապված պետության կողմից այլալեզու դպրոցներ հիմնելու, հանրակրթական եւ բուհական ուսումնական հաստատություններում բուն հայկական արժեքնե­րն անտեսելու, պատմությունն ու հավատը ոչ ամբողջական ու հաճախ ոչ ճշմարիտ ներկայացնելու հետ:

Քննարկվեցին նաեւ արտաքին հիմնախնդիրներ, մասնավորապես’ հայ-թուրքական կոչված հարաբերություններին եւ Արցախին ու ազատագրված տարածքներին առնչվող: Ներկայացվեցին նաեւ Ջավախքին ու ջավախքահայությա­նը վերաբերող հրատապ հարցեր:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն