Խալիգ Աղալիևի գործերը վատ են
Հուլիս 22, 2010թ. 15:31
Նախօրեին ԶԼՄ-ի իրավունքի ինստիտուտը հրապարակել է 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մամուլի վիճակի վերաբերյալ զեկույցը, ուր, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը ազատազրկման մեջ գտնվող ու հոգեբանական ճնշումների ենթարկված լրագրողների բարձր ցուցանիշով առաջ է անցել մնացած երկրներից: Զեկույցի հեղինակներն իշխանություններին հորդորում են զրպարտանքի մասին օրենք ընդունել, կարգավորել դատարանների շինծու որոշումները, հետաքննել լրագրողների նկատմամբ իրականացված ֆիզիկական բռնության փաստերը:
Իսկ այսօր արդեն Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն է կանչվել ԶԼՄ-ի իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչ Խալիգ Աղալիևը` ինստիտուտի կողմից հրապարակման առնչությամբ:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը:
ArmAr.am












