Գլխավոր » Լրահոս

Թուրքական դասագրքերում սրբագրումներ են արվում

Սեպտեմբեր 25, 2009թ. 17:51

Թուրքական դպրոցական դասագրքերում սրբագրումներ են արվում հայկական եւ քրդական հարցերի վերաբերյալ:

Նորացված գրքերում «Հիմնախնդրի պատճառը հայերն էին» վերնագիրը փոխվել է «Հայ-թուրքական հարաբերություններ»-ով:

Խմբագրված տարբերակում ավելացված է. «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայերի պնդումները ժամանակ առ ժամանակ հայտնվում են միջազգային հանրության օրակարգում: Այդ թեմայով մեր արխիվներում կան մեծ քանակությամբ գրավոր տեղեկանքներ: Այդ տեղեկություններն ապացուցում են հայկական պնդումների թյուր լինելը: Թուրքիայի Հանրապետությունը այդ հարցերի վերաբերյալ արխիվները բացել է դրանք ուսումնասիրել ցանկացողների համար»:

Ավելացված է նաեւ հետեւյալը. «Անատոլիայում մահմեդականների հետ խաղաղ ապրող հայերի մեծ մասը չի հաստատում այդ իրադարձությունները: Հայկական գաղտնի կազմակերպությունների գործողությունների դեմ դուրս եկող հայերը պատժվում էին այդ կազմակերպությունների կողմից»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`