Վիրավորվել է երկու թուրք ոստիկան
Հուլիս 23, 2010թ. 12:00
Հերթական թուրք-քրդական զինված բախումն է արձանագրվել է Թուրքիայի Մարդինի նահանգում: Հիշյալ նահանգի Օմերլի շրջանում իրենց ծառայողական պարտականությունը կատարելիս թուրք ոստիկանները ենթարկվել են քուրդ գրոհայինների հարձակմանը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը. Համաձայն տարածված տեղեկատվության «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալների հարձակման հետևանքով վիրավորվել է երկու թուրք ոստիկան:
Զոհերի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:
ArmAr.am












