Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Կոսովոն Արցախի Հանրապետության համար նախադեպ է

Հուլիս 23, 2010թ. 13:44

RaffiԿոսովոյի անկախությունն օրինականացնող Հաագայի որոշումը Հայաստանի Հանրապետության ճշգրիտ քաղաքականության դեպքում կարող է իր դրական ազդեցությունն ունենալ արցախյան հիմնախնդրի լուծման վրա: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ  Հայաստանը վաղուց պետք է ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, և դրանով ստիպեր աշխարհին  «ուրիշ աչքերով» նայել հիմնախնդրին:

«Պետք էր Կոսովոյի անկախության հռչակման նախաշեմին Ազգային ժողովի օրակարգ մտցնել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման խնդիրը::

ՀՀ նախակին արտգործնախարարը համոզված է, որ Կոսովոն Արցախի Հանրապետության համար նախադեպ է:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն