Ռուբեն Հակոբյան.«Ընդդիմությունը չի կարողանում այլընտրանք հանդես գալ»
«Մենք բոլորս մտել ենք արտահերթ հանգրվան, անկախ նրանից, թե երբ կլինի ընտրություններ»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշել է, որ «Ժառանգությունն» այն բազմաթիվ բանալիներից է, որի շնորհիվ հասարակությունը տեսնելու է ընտրական հաղթանակ և զգալու է, որ ինքը օտարված չէ:
Նա հույս է հայտնել, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը կմիավորվեն և կկարողանան միասնաբար հանդես գալ:
Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ևս նշել է, որ արտահերթ ընտրությունների նշաններ կան հենց իշխանության ներսում: Նրա խոսքով, իշխանությունը ձախողվել է և’ ներքին, և’ արտաքին քաղաքականության մեջ, հետևապես միակ տարբերակը նոր իշխանությունների կազմավորումն է:
Ինչ վերաբերում է ներկայիս ընդդիմությանը, պրն. Հակոբյանի համոզմամբ.«Այն իր կեցվածքով չի կարողանում որպես այլընտրանք հանդես գալ, որը կկարողանա ընդդիմադիր հայացքներ բերել քաղաքական դաշտ»:












