Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ռուբեն Հակոբյան.«ՀԱԿ-ի հետ Արցախի հարցով չենք կարող համագործակցել»

Հուլիս 23, 2010թ. 15:20

Ruben hakobyanԺառանգություն կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ  «Ժառանգությունը» կարող է ՀԱԿ-ի հետ համագործակցել կոռուպցիայի, մարտի 1-ի հարցերով, բայց ոչ Արցախի, քանի որ դիրքորոշումները խիստ տարբերվում են:

Հակոբյանը նշել է, որ ՀԱԿ-ը երկրի բոլոր դժբախտությունները կապում է 1998 թվականի ընտրությունների հետ, այլ ոչ թե 1995-ի: Սակայն ես տեսել եմ այն հրեշը, որ ծնվեց 1995-ին և դիպուկահար դարձավ 2008 թվականին, ասել է նա:

Այս հարցով Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ համագործակցությունը ՀԱԿ-ի հետ պետք է լինի առանց նախապայմանների, ոչ ոք իր անցյալով և ներկայով անթերի չէ: Հովհաննիսյանը կարծում է, որ այս անգամ հասարակությունը պետք է ունենա իր այլընտրանքը, իսկ թե ով կլինի նա, դա արդեն երկրորդական հարց է:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն