Հուլիսի 27-ին տեղի կունենա պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Հուլիս 24, 2010թ. 12:06
Հուլիսի 27-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36093130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ տեղաբաշխման ծավալը մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ է, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 12.50%, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ: Աճուրդը կկայանա 2010 թ. հուլիսի 27-ին` ժամը 10.30-ին ՀՀ կենտրոնական բանկում: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները:
ArmAr.am












