Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Գելի գլխին ավետարան կարդաս` կասի շուտ արա ոչխարս գնաց

Հուլիս 24, 2010թ. 12:35

Elxan-PoluxovԱդրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը ` անդրադառնալով Կոսովոյի հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը  ասել էր, թե. «Ադրբեջանը հայտարարել եւ հայտարարում է` մենք միանշանակ պաշտպանում ենք Սերբիայի տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա այն վերաբերում է միայն տվյալ դեպքին»:

Մինչդեռ տարբեր լրատվամիջոցներ նույն ընթացքում շրջանառում էին միջազգային դատարանում Բրիտանիայի ներկայացուցչի խոսքերը, որով վերջինս մեկնաբանում էր, թե ինչ ասել է «տարածքային ամբողջականություն» ասվածը. «Երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը գործածելի է բացառապես այն պարագայում, երբ տվյալ երկիրը գործ ունի այլ պետությունից սպասվող վտանգի հետ: Եթե տվյալ երկրի տարածքում է առաջացել խնդիրը, եւ եթե տվյալ երկրի ներսում ինքնավարության բնակիչների իրավունքները խախտվում են կենտրոնական իշխանությունների կողմից, ապա այստեղ գործածելի չէ տարածքային ամբողջականության սկզբունքը», ահա թե ի՞նչ է տարածքային ամբողջականությունը:

Խոսուն էր ադրբեջանական կայքերի գործելաոճը, դրանցից մի քանիսը կամ առհասարակ չանդրադարձան այդ կարևորագույն  իրադարձությանը, իսկ անդրադարձի դեպքում հանդես եկան այսպիսի վերտառությամբ հոդվածներով` «Սերբիան չի հաշտվի Կոսովոյի կորստին»:

Ի դեպ, կայքերից մեկն անկարող էր եղել չարձանագրել. «Միջազգային դատարանի որոշումը կարող է նախադեպ լինել այլ հակամարտությունների համար»:

ArmAr.am


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն