Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական համագործակցության պլանը հակասում է ՀԱՊԿ-ի տրամաբանությանը
Սեպտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ՌԴ մայրաքաղաքում` Մոսկվայում, Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ` Անատոլի Մերդյուկովն ու Սաֆար Աբիևը հաստատել են երկու երկրների միջև 2010թ. ռազմական համագործակցության պլանը։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե ռազմական ոլորտում երկու երկրների հարաբերությունները կառուցված են փոխադարձ ձեռնտու հիմքի վրա և իրագործվում են նախանշված ուղով։
Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք Աժ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանին: Նա իր տարկուսանքը հայտնեց ռոա-ադրբեջանական ռագմական համագործակցության վերաբերյալ, նկատելով. «Հայաստանը և Ռուսաստանը ՀԱՊԿ-ի անդամ են, իսկ Ադրբեջանը` ոչ։ Կարծում եմ, որ այս համագործակցությունը հակասում Է ՀԱՊԿ–ի անդամ երկրների միջեւ գործակցության տրամաբանությանը, քանի որ Ռուսաստանն անընդհատ ցանկանում է ուժեղացնել ՀԱՊԿ-ն և բազմաթիվ քայլեր է ձեռնարկում իր նպատակների իրականացման ուղղությամբ։ Այս պայմաններում Ադրբեջանի հետ նման պայմանագրի ստորագրումը չի նպաստում ՀԱՊԿ–ի հետազա զարգացմանը և որպես կառույցի՝ առավել հզորացմանը։ Մանավանդ որ, հատկապես Ադրբեջանի պաշտպանության նախարարը բազմիցս հանդես Է եկել Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի դեմ ռազմատենչ հայտարարություններով»,– նշեց Հրայր Կարապետյանը։
ArmAr.am












