«ՀՀ ԱԺ-ն հիմք ընդունելով այդ դատավճիռը կարող է սկսել ԼՂՀ ճանաչման գործընթացը»
Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի կարծիքով, միջազգային դատարանի որոշմամբ` արձանագրվեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի առաջնային է, քան տարածքային ամբողջականության սկզբունքը: «Այսինքն` 21-րդ դարում տարածքային ամբողջականության սկզբունքն արդեն հնացած սկզբունք է իրենից ներկայացնում»:
Ըստ նրա` Արցախի անկախությունը ճանաչելու առումով հայկական կողմը խնդիր չունի Հաագայի դատարան դիմելու, որովհետեւ դատարանը բոլոր չճանաչված պետությունների համար որոշեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի առաջնային է: «Այս առումով արդեն ՀՀ ազգային ժողովը կարող է հիմք ընդունելով այդ դատավճիռը սկսի ԼՂՀ ճանաչման գործընթացը,-սա հնչեց ոչ կոչի, ոչ պահանջի տեսքով:
«Որպես նախկին խորհրդարանի նախագահ նշեմ, որ դեռ այն ժամանակ ՀՀ ԱԺ-ի հետ պայմանավորվածություն կար, որ քաղաքական հարմար պահի ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը»:
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը համոզված է, որ Հաագայի դատարանի դատավճիռը դա քաղաքական այդ հարմար պահն է: «Իսկ արդեն որպես գործող ԱԺ փոխնախագահ գտնում եմ, որ չի կարելի ճնշումներ գործադրել ՀՀ ԱԺ-ի վրա: Ես նշեցի կուսակցության տեսակետը, որը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ կքննարկվի»:
ArmAr.am












