Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«ԼՂՀ-ն ավելի հիմնավոր կարող է պնդել բանակցություններին իր մասնակցությունը»

Հուլիս 24, 2010թ. 15:44

Արցախի ժողովրդավարական կուսակցության, «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Վահրամ Աթանեսյանը հայտնել է այն կարծիքը, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը, փաստորեն, իրավաբանորեն արձանագրեց, որ աշխարհում գոյություն ունի նոր աշխարհակարգ, ինչը հետագա եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ իրավական որոշումների հիմք է հանդիսանալու:

Համաձայնվելով «Ազատ հայրենիք» կուսակցության, «Հայրենիք» խմբակցության ղեկավարԱրթուր Թովմասյանի` միջազգային դատարան չդիմելու վերաբերյալ կարծիքին, նա ավելացրեց. «Որովհետեւ մենք կասկածի տակ չենք դնում մեր անկախության օրինականությունը: Այն կասկածի տակ է դնում հարեւան երկիրը` Ադրբեջանը, եւ նա կարող է դիմել Միջազգային դատարան` սկսելու ԼՂ-ի հռչակված փաստացի անկախության ճանաչման կամ չճանաչման պահանջով գործընթաց: Եթե Ադրբեջանը այդ հարցում մեր կարիքը զգա` մենք նրան միայն կարող ենք օգնել»:

Թե որքանով Հաագայի դատարանի որոշումը կարող է նպաստել ղարաբաղյան կարգավորման բանակցություններում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությանը, Վահրամ Աթանեսյանը հայտնեց այն կարծիքը, որ նշված որոշմամբ փաստորեն անկախություն հռչակած երկրները ճանաչվում են որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Այդ իրավասուբյեկտայնության հարցն արդեն իսկ որոշման որոշ կետերում արտացոլված է, եւ, այսուհետ, ըստ նրա, ԼՂՀ-ն ավելի հիմնավոր պատճառաբանությամբ կարող է պնդել բանակցություններին իր մասնակցությունը: «Սա շատ լուրջ դիվանագիտական, ինչու չէ նաեւ իրավաքաղաքական կռվան է` ԼՂՀ տեսակետը առաջ մղելու համար»,-գտնում է Վ.Աթանեսյանը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն